Իդեալական կարամել, որ կխենթացնի բոլորին․ ուղղակի պատրաստել է պետք

Այս կարամելն ուղղակի պետք է պատրաստել ու փորձել։ Իդեալական է նրբաբլիթների, դոնաթների, պաղպաղակի, տորթերի ու աղանդերների համար։ Կարելի է պատրաստել ինչպես աղով, այնպես էլ քաղցր։ Աղն օգնում է մեղմացնել քաղցրությունը և համն է փոխում։

Անհրաժեշտ է

Շաքարավազ՝ 125 գ

Սերուցք 33%-ոց՝ 125 գ

Սերուցքային կարագ՝ 30 գ

Աղ (ըստ ցանկության)՝ 1/2 թ/գ

 

Ինչպես պատրաստել այս հրաշք կարամելը

Շաքարավազը կաթսայի մեջ հալեցնել միջին կրակի վրա։ Չխառնել՝ մինչ չերևա, որ ներքևի շերտը հալչել է։ Բահիկով խառնել՝ հետևելով, որ չվառվի։ Կարելի է թուլացնել կրակը։ Առանձին տաքացնել սերուցքը։ Այն չպետք է եռա, բայց պետք է տաք լինի։ Որքան քիչ է սերուցքի և շաքարավազի միջև ջերմաստիճանի տարբերությունը, այդքան ավելի թույլ կբլբլթա հալչելու ընթացքում։

Սերուցքը ներմուծել կարամելի մեջ՝ անընդհատ խառնելով՝ մինչ միասեռ լինի։ Կարամելի խտությունը կարելի է կարգավորել կա՛մ եփելու տևողությամբ, կա՛մ սերուցքի քանակով․ որքան շատ է սերուցքը, այդքան ջրիկ է կարամելը։ Ներմուծել կարագը և աղ անել՝ ըստ ցանկության։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: