Ամեն տարի «Reddit»-ը հուզիչ ամանորյա ավանդույթ է պահպանում՝ անցկացնելով «Գաղտնի Սանտա» ակցիան, որի ընթացքում օգտատերերն իրար գաղտնի նվերներ մատուցում։ Ակցիային մասնակցում են ինչպես հասարակ օգտատերերը, այնպես էլ խոշոր բրենդները և հայտնիները։
Այս տարի ամենաշատը 33-ամյա ամերիկուհի Շելբիի բախտն է բերել․ նա նվեր է ստացել աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկից՝ Բիլլ Գեյթսից։ Նա Դետրոյթի բնակչուհուն անակնկալ է մատուցել՝ 36 կգ-անոց նվեր ուղարկելով։
Ծանրոցն այնքան մեծ է եղել, որ չի տեղավորվել աղջկա մեքենայում։ Ընդհանուր առմամբ այնտեղ է եղել 41 անակնկալ՝ Բիլլ Գեյթսի գրությամբ և լուսանկարով։
Նախապես Գեյթսն ուսումնասիրել է աղջկա սոցկայքի էջը և նրա նախասիրություններով նվերներ մատուցել։ Այդպես որպես նվեր Շելբին մի քանի գիրք է ստացել, Lego, խաղալիքներ՝ կատվի համար, հագուստ և հուշանվերներ «Աստղային պատերազմների», «Հարրի Փոթերի», «Թվին Փիքսի» երկրպագուների համար, շատ կոնֆետներ և քաղցրավենիք։