Ձյուն է գալու․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Հիանալի նորություն՝ ձյան բոլոր սիրահարների համար։ Այո՛, անսպասելի ու շատ սպասելի լուր։ Դեկտեմբերի 26-ի գիշերը, 27-ին և 28-ին Երևանում տեղումներ են սպասվում, և, հնարավոր է, ձյան տեսքով։ Բացի այդ, քամի կլինի՝ 3-8 մ/վ արագությամբ։

Տեղումներին զուգահեռ՝ այս գիշեր օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, իսկ հաջորդ օրերին աստիճանաբար կիջնի։

Հայաստանյան եղանակի գուրու Գագիկ Սուրենյանը, իր հերթին, նշել է՝ առավոտյան գարնան հոտ էր գալիս, քանի որ Երևանում գիշերը ջերմաստիճանը +5-ից չի իջել։

Ինչ խոսք՝ հիանալի է՝ տոնական օրերին գուցե ձյուն կգա ու հրաշք քաղաքը հեքիաթային տեսք կստանա։ Հանրապտության հրապարակի զարդարանքի հետ մեկտեղ հիանալի տեսք կունանա ձյունապատ տոնածառը՝ ազդարարելով մոտալուտ 2020 թվականը։ Տեսնենք՝ կվերածվի, արդյոք, մեր հրաշք քաղաքը ձյունապատ հեքիաթի, բայց, կարծես թե, նախալեռնային ու լեռնային շրջաններում ամանորյա հեքիաթ կլինի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: