Բրիտանացի հայտնի երգիչ ու երաժիշտ Էդ Շիրանը, որն անցած տարի ճանաչվել է երիտասարդ երգիչների շրջանում ամենաբարձր վարձատրվողը, հայտարարել է կարիերան դադարացնելու մասին։ Էդը որոշել է երեք տարվա անդադար աշխատանքից հետո, հանգստանալ՝ վայելելով ընթերցանությունը ու ճամփորդությունները։ 28-ամյա երգիչը հայտարարել է այդ մասին՝ նշելով՝ 2017-ին «Divide» ալբոմի թողարկումից հետո անդադար աշխատել է։
Նա հայտարարել է նաև, որ կբացակայի սոցցանցերից՝ մինչ չգա վերադառնալու ժամանակը։ Էդը չի՝ նշել երկար կլինի ընդմիջումը, թե ոչ։ Միայն ասել է՝ կվերադառնա, երբ կվերադառնա։
Հիշեցնենք՝ Էդն օրերս նոր տեսահոլովակ է ներկայացրել, որտեղ ընդգրկվել է նաև հայ զույգի սիրո պատմությունը։ Շիրանին արժանվույնս համարում են սիրո երգիչ, ռոմանտիկայի իսկական գովերգող։
Նա հայտնի է դարձել իր ուրույն ոճով, որը հավանում են սիրահար զույգերը՝ անկախ տարիքից։ Նրանք, ում սիրտն ազատ է, Էդի երգերի ներքո տենչում են սիրահարվել։