Կաթոլիկները երեկ տոնել են Սուրբ Ծնունդը, երբ բացի ճոխ հանդիսությունից նաև իրար նվերներ են մատուցում։ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ 6-ամյա Նորթը, նույնպես առանց նվերի չի մնացել։ Աստղային ծնողներն աղջկան սև թավշյա բաճկոն են նվիրել։ Փայլերով պատված բաճկոնը լեգենդար Մայքլ Ջեքսոնինն է։ Հենց այս պիջակով էլ փոփ-արքան հանդիպում էր մյուս լեգենդ Էլիզաբեթ Թեյլորի հետ։
Նորթը Մայքլ Ջեքսոնի մեծ երկրպագուհի է։ Մենք գիտեինք, որ այս նվերը նրան անպայման դուր կգա։ Նա շատ տպավորված էր անակնկալով,- նշել է Քիմը։
Քարդաշյանը հայտնել է նաև, որ Քանյեի հետ կարողացել են ձեռք բերել բացառիկ իրն աճուրդում, սակայն գինը չի նշել։
Քիմը պատմել է, որ Նորթն արդեն կարող է կրել իր կուռքի բաճկոնը, քանի որ ծալել է թևերը։ Բաճկոնի գրպաններում կան նաև Ջեքսոնի հազվագյուտ լուսանկարները։