Հայ աստղաբույլը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Այս գիշեր»։ Տոնական հրաշքին մասնակցել է Հայկոն, Ալլա Լևոնյանը, Քրիստինե Պեպելյանը, Էրիկը, Գևորգ Մարտիրոսյանը և Զարուհի Բաբայանը, Ռուզաննա Անդրեասյանը, Արսեն Սաֆարյանը։ Խոսքերի հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Լևոն Ասրյանը։
Անկրկնելի գեղեցիկ ու ռոմանտիկ տեսահոլովակ են ներկայացրել աստղերը։ Երկրպագուները հիացած են․ «Շաատ հիանալի տեսահոլովակ և երգ գեղեցիկ տաղանդավոր երգիչների հետ»,
«Այ հարգելի երգիչներ, լավ երգում եք ու ձեր գործը լավ եք անում, ինչո՞ւ եք խառնվում քաղաքականության մեջ և ընկնում հանրության աչքից։ Գեղեցիկ երգ էր ապրեք», «Բոլոր ժամանակների փայլող աստղեր, բրավո»,
«Հիանալի է, 2000֊ականներից պակասում են Հասմիկ Կարապետյանը, Անի Քրիստին..», «Շատ հաջողված երգ էր։ Մի պահ մանկացա։ Շնորհակալություն», «Հիանալի երգ և հիանալի կատարում՝ մեր սիրված երգիչների ձայներով», «Բրավո, հիանալի է, այս երգը մտովի տարավ 2000-ականների մանկություն»։