Այս տարի Մըրայա Քերրիի «All I Want for Christmas Is You» երգը գլխավորել է «Billboard Hot 100» վարկանիշը։ Ամեն տարի դեկտեմբերին Մըրայան իր ստեղծագործությամբ հիշեցնում է բոլորին, որ տոնական օրերն են, բայց այս տարի յուրահատուկ էր․ երգի 25-ամյակն էր, այդ պատճառով ավելի մասշտաբային է կազմակերպել:
Այդ օրվա առթիվ նա նկարահանել է Քիմ Քարդաշյանին, Քրիս Ջեններին, Ռայան Ռայդոնալսին, Քեթի Փերրին, Ջոն Թրավոլթային և մյուսներին իր տեսահոլովակում։ Այն ստացվել է շատ ջերմ և մտերմիկ: Ընդհանուր առմամբ մի քանի տասնյակ աստղ է մասնակցել ամանորյա տեսահոլովակի նկարահանումներին։
Հերոսներից յուրաքանչյուրը սիրողական կադրեր է նկարահանել Քերրիի երգի ներքո։ Տեսահոլովակում նկարահանվել են նաև Մըրայայի երեխաները՝ 8-ամյա Մոնրոն և Մորոկան, որոնք նույնպես նկարահանվել են տեսահոլովակում:
Նշենք, որ Քերրիի ստեղծագործությունն արդեն երկար տարիներ մնում է լավագույնների շարքում և համարվում է հատուկ կանանց Սուրբ Ծննդյան սինգլ: