Հայտնի դերասան Ջեկը Չանը միշտ ինքնուրույն է կատարել բոլոր հնարքները։ Օրերս Չանը հրաշքով է փրկվել մահից՝ «Ավանգարդ» ֆիլմի նկարահանումների ընթացքում։ Դերասանը չի գնահատել ուժերը և գրեթե խեղդվել է ջրում:
65-ամյա Չանն անհաջող է կատարել հնարքը և մեծ խորության վրա ճզմվել է ժայռի տակ: Ինքնուրույն Չանը չի կարողացել շարժվել։ Օգնության հասած կոլեգաները հազիվ հազ նրան հանել են ժայռի տակից և ցամաք դուրս բերել:
«Մենք նկարահանում էինք ծովում հրաձգության տեսարանը, երբ հասկացա՝ ճզմվել եմ քարի տակ՝ չկարողանալով դուրս գալ։ Կոլեգաներս նետվեցին օգնության, ես դողում էի վախեցած եմ, քանի որ մահվան շեմին էին հայտնվել։ Ռեժիսոր Սթենլի Թունը նույնիսկ արտասվում էր»,- նշել է Ջեկի Չանը:
Միջադեպից հետո նկարահանումները մի քանի օրով դադարեցվել է, որպեսզի Ջեկին ուշքի գա։ Դերասանը երկրպագուներին վստահեցրել է, որ ամեն ինչ նորմալ է և շուտով կվերադառնա աշխատանքին: