Շոկոլադի նոր տեսակ է ստեղծվել։ Այն նման չէ դասական կաթնային շոկոլադին՝ ոչ մուգ է, ոչ էլ դառը, իսկ գույնով այն պարզապես շլացուցիչ է: Այն մրգային է, մի փոքր թթվաշություն ունի և անմահական վարդագույն գույն ունի: Այն կոչվում է Ռուբի։
Շոկոլադը վեջերս է հայտնաբերվել։ Նրա պրեմիերայից առաջ շատ են եղել հետազոտությունները՝ տեխնոլոգիաների և բաղադրության հետ կապված: Եվ ահա 10 տարի անց՝հաջող աշխատանքից հետո, ընկերությունը ներկայացրել է նոր շոկոլադը։
Ռուբին արտադրվում է հատուկ կակաոյից, որը հատուկ տարածաշրջաններում է աճում, և ինչպես պարզ է դարձել, շոկոլադի արտադրությունը նման է գինեգործությանը, որովհետև այս դեպքում արտադրանքի համը կախված է թե որտեղ է արտադրվում կակաոն: Ռուբի շոկոլադի կակաոն աճում է բացառապես Էկվադորում, Բրազիլիայում և Կոտ Դ՛Իվուարում։
Այնտեղի կակաոն ունի կարմիր գույն և մրգային համ, որը հաղորդում են շոկոլադին այդպիսի բնական հրաշք համ՝ առանց որևէ արեստական գունանյութերի և հավելումների: