Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մայրը՝ 64-ամյա Քրիսը, շքեղ նվեր է մատուցել թոռնուհուն՝ Սթորմի Ուեբսթերին՝ Սուրբ Ծնունդի առթիվ։ Քայլի Ջենների մեկամյա դուստրը դարձել է ընտանիքի ամենաերիտասարդ տանտիրուհին։ Քայլին յութուբյան էջում ցուցադրել է տատիկի նվերը Սթորմիին։
«Այսօր առավոտյան մայրիկս զարմացրել է Սթորմիին՝ նրան բոլոր ժամանակների լավագույն ամանորյա նվերը մատուցելով»,- նշել է 22-ամյա գեղեցկուհին։
Քրիսը վերստեղծել է Քայլիի մանկության տունը՝ հատուկ Սթորմիի համար, որ նա տեսնի՝ ինչպես է ապրել իր մայրիկը։
«Ես զանգահարեցի մեր հին տան ներկայիս սեփականատերերին և նրանց համար նոր կահույք գնեցի, որպեսզի նրանք մեզ տան այս հինը։ Ուղղակի ինձ համար սա հիշողություն է այն ժամանակների, երբ դու փոքր աղջիկ էիր»,- ասել է Քրիսը Քայլիին՝ արցունքներն աչքերին՝ ավելացնելով, որ վարպետներն օգնել են իրեն վերանորոգել հին կահույքը և վերստեղծել բուխարին, վերնահարկը և այլ ինտերիերի մասնիկներ։