Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Հիլարի Դաֆը գաղտնի ամուսնացել է իր տան բակում։ 32-ամյա դերասանուհու համար սա երկրորդ ամուսնական արարողությունն էր: 2010-ին նա ամուսնացել է կանադացի հոկեյիստ Մայք Քոմրիի հետ:
Նրանց ամուսնությունը տևել է 6 տարի և նրանք համատեղ երեխա ունեն՝ որդի Լուկան: Ամուսնալուծությունից անմիջապես հետո Հիլարին նոր սեր է գտել երաժիշտ Մեթյու Քոմային: Երկու տարի անց զույգը դուստր է ունեցել Բենքսը, իսկ 2019-ի մայիսին նրանք հայտարարել են նշանադրության մաաին:
Այս անգամ ամուսնանալ Հիլարին որոշել է ամենամտերիմների ներկայությամբ, այդ պատճառով հարսանեկան արարողությունն անցկացրել է իր տանը՝ Լոս Անջելեսում: Ընկերների խոսքով՝ չնայած համեստ արարողությանը տոնն աներևակայելի է ստացվել:
Եվ նման գաղտնիության լավագույն պահն այն էր, որ չեն եղել պապարացիներ և նրանք չեն կարողացել ոչ մի լուսանկար անել: Այդ պատճառով ուրախալի լուրը հայտնել է հենց ինքը՝ Հիլարին՝ հրապարակելով սպիտակ զգեստով լուսանկար: