Բրիտանացի հայտնի երգիչ Էդ Շիրանը նոր տեսահոլովակում՝ «Put It All On Me», որոշել է ցույց տալ սիրո պատմություններ տարբեր երկրներից՝ նկարահանելով կնոջը՝ Շերի Սիբորնին: Նոր տեսահոլովակն աշխարհի տարբեր ծայրերից պարող զույգերի յուրահատուկ մոնտաժ է: Նկարահանումներին մասնակցել են զույգեր Գվատեմալայից, Նյու Յորքից, Դալասից, Հայաստանից, Տանզանիայից, Զանզիբարից և այլն:
Եվ, իհարկե, ամենակարևորը զույգերից մեկը Լոնդոնից էր՝ Էդն ու Շերին։ Տեսանյութը շատ մտերմիկ և ջերմ է ստացվել․ նրանք ծիծաղում են, պարում խոհանոցում և ամեն կերպ ցուցադրում աշխարհին իրենց սերը: Հիշեցնենք զույգն ամուսնացել է 2019-ի հունվարին, սակայն նրանց հարսանիքի մասին հայտնի է դառձել ամռանը:
Տեսանյութում զետեղված սիրո պատմություններ թվում առանձնանում է հայաստանյան զույգը՝ Պաուլը և Ստելլան։ Նրանք նկերություն են արել տասնմեկ տարի, և Պաուլը վերջապես որոշել է սեր խոստովանել Ստելլային, ինչին ի պատասխան նույնպես լսել է․ «Ես էլ քեզ եմ սիրում»։