Հայաստանի գլխավոր տոնածառը լավագույնների շարքում է․ մանրամասներ

Հեղինակավոր ՏուրՍթաթ կայքը կազմել է ԱՊՀ երկրների գլխավոր տոնածառների բարձրության վարկանիշը՝ 2020-ի Ամանորն ընդառաջ։ Հայաստանյան գլխավոր տոնածառը՝ երևանյան գեղեցկուհին, 37 մետր է։ Այն տեղակայված է Հանրապետության հրապարակի կենտրոնում։ Գլխավոր գեղեցկուհին իր փայլփլուն լույսերով համայն հայությանը ներկայացել է դեկտեմբերի 21-ին։ Այդ հրաշք տոնն անմոռանալի էր բոլորի համար՝ փոքրից մեծ։

Հպարտանալու լուրջ առիթ է մեր գեղեցկուհու՝ նման վարկանշում երկրորդ տեղն է զբաղեցրել՝ զիջելով միայն Աշխաբադի՝ 40 մետրանոց տոնածառին։ Այո, մեր հրաշք վարչապետի ճիշտ ընտրության շնորհիվ մենք հիմա լավագույնների շարքում ենք։ Փառք ու պատիվ մեր հրաշք վարչապետին՝ մեզ այդ բերկրանքը պարգևելու համար։

Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Տաշքենդի՝ 36 մետրանոց, Բաքվի՝ 34 մետրանոց, Մինսկի՝ 30 մետրանոց, Դուշանբեի՝ 29 մետրանոց, Մոսկվայի 27 մետրանոց, Բիշկեկի՝ 27 մետրանոց, Աստանայի՝ 25 մետրանոց և Քիշնևի՝ 20 մետրանոց տոնածառը։

Ի դեպ, ԱՊՀ երկրների տոնածառերից միակ բնականը Մոսկովյան Կրեմլի տոնածառն է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: