ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում բնակվող Նյուման ընտանիքը մի քանի օր չի նկատել, որ իրենց տան տոնածառի վրա կենդանի բու կա: Ընտանեկան զույգը՝ Քեթին և Բիլը և նրանց երեխաները՝ Իդին և Ջեքը, տոնածառ են գնել, ապա զարդարել այն տոնածառի խաղալիքներով և բվի տեսքով խաղալիքներով: Եվ ինչպիսին էր նրանց զարմանքը, երբ խաղալիքներից մեկը կենդանացավ։
Առաջինը դա տեսավ նրանց 10-ամյա դուստրը, որը չափազանց վախեցավ: Երբ ծնողները համոզվեցին, որ նրանց աղջիկը չի հորինում և իրոք ծառի վրա բու է նստած, որոշեցին տանը պատուհանը բաց թողնել, որպեսզի բուն ինքնուրույն թռչի գնա, սակայն առավոտյան ինչպիսին էր նրանց զարմանքը, երբ նրանք տեսան, որ բուն չի էլ մտածել գնալու մասին:
Այդ ժամանակ տոնածառի տերերը զանգահարել են վայրի բնության պաշտպանության կենտրոն, իսկ աշխատակիցները հայտնեցին, որ բվին պետք է մի փոքր սնունդ, քանի որ նա բավականին քաղցած է և այդ պատճառով թուլացել է ու չի կարողանում թռչել: Բիլը և Քեթին փորձեցին կերակրել թռչունին, սակայն դա նրանց մոտ չստացվեց, և նրանց մոտ ժամանեցին պաշտպանության կենտրոնի աշխատակիցները:
Նրանք ստուգեցին, արդյոք կենդանին առողջ է, թե ոչ և համոզվեցին որ առողջ է, պարզապես շատ քաղցած։ Դրանից հետո թռչնակին հանեցին ծառից, դրեցին տեղափոխման արկղի մեջ և երեկոյան բաց թողեցին դուրս, սակայն Քեթին պատմում է, որ, միևնույն է, ամեն երեկո բուն գալիս է իրենց տան մոտ և այցելում տոնածառը: