Հասմիկ Կարապետյանը հղի է․ մանրամասներ

Երգչուհի Հասմիկ Կարապետյանն ամուսնուն՝ Շանթ Քիրմիզյանին, երեխա կպարգևի։ Գեղեցկուհին երկրորդ անգամ հղի է։ Գեղեցկուհու խոսքով՝ լուրն անսպասելի էր ու անչափ երջանկացնող։ Տաղանդաշատ երգչուհին նշել է՝ պատահաբար է իմացել իր կարգավիճակը՝ 6-7 շաբաթական հղի վիճակում։ Ասել է՝ չէր կռահում անգամ, որ հղի կլինի՝ կատակելով, կարծես Աստծո կամք լինի, քանզի իրեն մնար, չէր մտածի կրկին մայրանալու մասին։

Անդրադառնալով երեխայի սեռին՝ Հասմիկը նշել է՝ նույնիսկ չի էլ հետաքրքրվել։ Շանթն ու նա դա չեն կարևորում․ միայն թե առողջ բալիկ ծնվի։ Այդ հարցն անգամ չեն քննարկել, չեն էլ նայել սեռը՝ նախընտրելով՝ անակնկալ լինի։

Այնուամենայնիվ, երգչուհին չի նշել՝ հղիության որ ամսում է։ Հիշեցնենք՝ զույգը դուստր ունի՝ Տաթևը, որն օրերս երեք տարեկան է դարձել։

 

Թեթև ու անհոգ հղիություն մաղթենք Հասմիկին՝ գեղեցկուհի հրաշք երգչուհուն ու հրաշալի կնոջն ու մայրիկին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: