Քիմ Քարդաշյանը կգովազդի բրիտանական բանակը

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կգովազդի բրիտանական բանակը։ Գովազդի նպատակը կլինի երիտասարդության շրջանում բանակի դերի կարևորումը՝ կոչ անելով նրանց ծառայել բանակում։

«Քարդաշյանին հրավիրել են գովազդել Մեծ Բրիտանիայի բանակը, որի կարգախոսը կլինի․ «Բանակն ինքնավստահություն է ներշնչում ավելի շատ, քան սոցցանցերի «լայքերը»»,- գրում են բրիտանական պարբերականները։ Գովազդային արշավը կմեկնարկի 2020-ի հունվարին։ Այն լուրջ մարքեթինգային հետազոտությունների արդյունք է և կներառի բլից-շոուներ՝ հեռուստատեսությունում, պաստառներ և հրապարակումներ սոցցանցերում։

  

Բանակում ծառայությունն արժևորելը բրիտանական ՊՆ-ն միտք ունի Քիմ Քարդաշյանի լուսանկարների շնորհիվ։ Երիտասարդներին կհասկացնեն, որ ծառայությունը կապահովի նրանց վստահությամբ՝ ողջ կյանքի համար, ի տարբերություն կարճ ժամանակահատվածի, երբ ինչ-որ մեկը «կհավանի» նրանց լուսանկարը համացանցում։

Հետաքրքիր է՝ ինչ տեսք կունենա գովազդային արշավը և ինչպես այնտեղ կներգրավվի հայկական ծագմամբ ամերիկուհի աստղը, բայց մի բան հաստատ է․ ոճային ու հետաքրքիր արշավ է սպասվում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: