Տոնական նախուտեստ «Տղամարդու հիացմունք»․ անպայման փորձեք

Շատ համեղ մսային նախուտեստ՝ ամանորյա սեղանի համար։ Նման նախուտեստին տղամարդիկ հիացմունքով կնայեն։ Պատրաստվում է շատ արագ ու հեշտ։

Անհրաժեշտ է

Խոզի միս՝ 1 կգ

Սոխ՝ 2 հատ

Գազար՝ 2 հատ

Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Մաղադանոս, նուռ՝ զարդարելու համար

Սոուս

Ընկույզ՝ 120 գ

Թթվասեր՝ 500 մլ

Սխտոր՝ 2-3 պճեղ

Քացախ 9%՝ 1 ճ/գ

Մանանեխ՝ 1 ճ/գ

Շաքարավազ՝ 1 թ/գ

Աղ՝ 1 թ/գ

Պատրաստման եղանակը

Միսը կտրատել հյուսվածքին հակառակ՝ 1 սմ լայնությամբ շերտերի։ Եթե մսակտորները շատ մեծ են ստացվում, կիսել դրանք։ Յուրաքանչյուր կտորը ծեծել երկու կողմից, աղ ու բիբար անել։ Սոխը կտրատել կիսալուսնաձև, գազարը կլորներով։ Կաթսայի տակը դնել սոխը, վրան միսը, ապա գազարը։ Եռման ջուր լցնել, որ ծածկի պարունակությունը։ Եփել 40-50 րոպե։

Ընկույզը տապակել մի քանի րոպե և կտրատել։ Միավորել թթվասերի, շաքարավազի, աղի և մանանեխի, քացախի, սխտորի հետ։ Մատուցամանի վրա տարածել 3-4 ճաշի գդալ սոուս, վրան՝ մեկ շերտով միսը, կրկին սոուս, և կրկին մսակտորներ, վրայից պատել սոուսով և զարդարել գազարով, մաղադանոսով և նռան հատիկներով։ Դնել սառնարանը՝ 3-4 ժամով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: