Հիասքանչ լուր՝ ուսուցիչների և դպրոցականների համար՝ նախարար Արայիկ Հարությունյանից։ Մյուս տարվանից 3,5 անգամ շատ գումար կտրամադրվի՝ ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցմանը։
Այսպես, 2020-ին 276 միլիոն դրամ կուղղվի մարզերում վերոնշյալների տրանսպորտային ծախսերը հոգալուն։ Հիանալի է պարզապես, օգտակար ու հայրենասեր դրսևորում։
Աջակցությունը նախատեսված է այն ուսուցիչների համար, որոնց աշխատավայրը բնակության վայրից առնվազն 5 կմ հեռու է, իսկ դրույքը՝ կեսից ավել։ Գումար կտրամադրվի նաև այն երեխաներին, որոնց բնակավայրում դպրոց չկա ու նրանք 5 կմ-ից ավելի հեռավորության վրա գտնվող դպրոց են ստիպված գնալ։ Յուրաքանչյուր ներկա օրվա համար նրանք կստանան 200 դրամ։
Խոսքեր չկան՝ հիանալի աջակցություն՝ կառավարության կողմից։ Մեր Նոր Հայաստանի հերթական նվաճումը, որն օգնում է մարդկանց՝ նպաստելով զարգացված ու բարեկեցիկ ապագային։ Շշմեցուցիչ է գիտակցությունը, որ ամենը մեր երկրում է ու մեր բնակիչների համար։ Պատկերացնո՞ւմ եք՝ որքան ընտանիքի հոգս կթեթևացնի այս որոշումը։