Ծնվել է մեր չեմպիոն Հակոբ Մկրտչյանի առաջնեկը

Ծնվել է մեր հպարտություն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն ծանրամարտի աստղ Հակոբ Մկրտչյանի առաջնեկը։ Հայ ազգի պարծանքի որդին լույս աշխարհ է եկել գիշերը։ Նորածինն ու մայրիկն իրենց լավ են զգում։ Այս կարևոր պահին ընտանիքի հայրը՝ Հակոբը, հայրենիքում չէ։

Նա ծանրամարտի հավաքականի հետ այս օրերին Քաթարում է, որտեղ մասնակցում է միջացգային մրցաշարի։ Հայրենասեր ազգի պարծանք Հակոբը բարձր է պահում ազգի պատիվը։ Կեցցես չեմպիոն ջան, որ միշտ հայ ազգի արժանի զավակն ես։

Առողջություն ու երջանկություն մաղթենք փոքրիկին։ Թող հայրիկի պես հզոր մեծանա ու չեմպիոն դառնա՝ բարձր պահելով մեր ազգի պատիվը։ Ուրախ ու երջանիկ լինի նրա մանկությունը։

Ի դեպ, սեպտեմբերին Հակոբը, հռչակվելով աշխարհի չեմպիոն, իր հաղթանակը նվիրեց որդուն։ Անչափ հուզիչ ու խորհրդանշական էր այդ պահը՝ հաշվի առնելով, թե ինչ ջերմությամբ էր խոսում Հակոբն ապագա փոքրիկի մասին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: