Դեկտեմբերի 5-ին Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ավագ որդին՝ Սեյնթ Ուեսթը դառձավ 4 տարեկան:
Տոնակատարության լուսանկարները, սակայն, միայն վերջերս են հրապարակվում Քիմի կողմից:
Տոնի թեման եղել են դինոզավրերը։
Հյուրերը և ընտանիքի անդամներն ուրախանում էին դինոզավրերի ոճով ստեղծված դեկորացիաների ներքո:
Բոլորը հիացմունքի մեջ էին։
Իրոք որ երեխաների համար հիասքանչ տոն էր։
«Մենք Քանյեի հետ Սեյնթի համար հիասքանչ երեկույթ էին կազմակերպել՝ դինոզավրերի հետ: Նրա 4-ամյակը շատ ուրախ անցավ»,- զետեղված լուսանկարները մակագրել է Քիմը:
Երեկույթի կազմակերպիչն է եղել աստղային տոների կազմակերպիչ Մինդի Վայսը, որը Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի տունն իսկական դինոզավրերի այգիի է վերածել:
Տոնական արարողությանը ներկա էր անգամ Քիմի տատիկը՝ Սեյնթի ապու-տատիկը՝ Մերի Ջո Քեմբելը:
Լուսանկարներից երևում է՝ որքան ջերմ ու մտերմիկ հարաբերությունների մեջ է ընտանիքը և ինչ ուրախ է անցել փոքրիկի ծննդյան օրը: