Նախուտեստ «Ոզնի»՝ ամանորյա սեղանի գողտրիկ անկյունի զարդը

Այս օրվա նախուտեստը շատ գեղեցիկ է և օրիգինալ: Տոնական սեղանին այն հաստատ առանց ուշադրության չի մնա: Այն շատ հեշտ է պատրաստել․ ստացվում է համեղ և շատ դյուրամարս: Այսպիսի պանրային նախուտեստը կարելի է պատրաստել ըստ ձեր քիմքի համի: Չմոռանանք, որ ոզնին հաստատ դուր կգա ձեր երեխաներին:

Անհրաժեշտ է

Հալած պանիր՝ 400 գ

Կրեկեր աղի՝ 300 գ

Նուշ՝ 150 գ

Խաշած ձու՝ 4 հատ

Մայոնեզ՝ 3-4 ճ/գ

Սխտոր՝ 2-3 պճեղ

Սև ձիթապտուղ՝ 1 հատ

 

Պատրաստման եղանակը

Պանիրը, ձուն քերել, սամիթը կտրատել։ Ամբողջը միավորել հալած պանրի և ճզմած սխտորի հետ, ավելացնել մայոնեզ և լավ խառնել: Մայոնեզի փոխարեն կարող եք օգտագործել թթվասեր։ Զանգվածը պետք է լինի խիտ և լավ պահի ձևը:

Զանգվածը տեղավորել մատուցամանի վրա և ոզնու տեսք տալ՝ օվալի նման։ Կողքերի հատվածները մաքրել անձեռոցիկով: Միջուկի շուրջը դասավորել աղի կրեկերները: Ոզնու վրա նուշից ձևավորել փշեր, ձիթապտղից քիթ և աչքեր: Եթե ցանկանում եք, կարող եք այն պատրաստել երկու ամանի վրա՝ ավելի փոքր տեսքով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: