Հիասքանչ ռուլետ՝ տոնական սեղանի անբաժանելի մասնիկ: Շքեղագույն տեսք ունի՝ որպես ամանորյա սեղանի զարդ:
Պատրաստման եղանակը
Սոխը և սունկը կտրատել խորանարդիկներով և տապակել: Մարինացված վարունգները կտրատել, մաղադանոսը և սխտորը նույնպես: Միսը ֆարշի վերածել՝ բեկոնի հետ միասին: Ավելացնել ձու, սունկ, սոխ, մաղադանոս, սխտոր մարինացված վարունգ աղ ու բիբար անել ըստ ճաշակի լավ խառնել:
Վեց ձուն եփել հատուկ ձևով․ դրա համար պետք է ձուն եփվի4 րոպե, ապա սառը ջրի մեջ դնել: Սննդային թաղանթի վրա դնել ֆարշը, վրայից՝ եփաց ձվերը և ռուլետ փաթաթել: Խմորի յուրաքանչյուր շերտի վրա քսել կարագ՝ սենյակային ջերմաստիճանի հալեցրած, վրան դնել մսի ռուլետը, փաթաթել՝ ծայրերը փակելով:
Վերևից քսել դեղնուցա-կաթնային խառնուրդով և քունջութ ցանել։ Թխել 160-170 աստիճանի ներքո՝ 45-60 րոպե: