Այսօր Հանրապետության Հրապարակում տեղի ունեցավ ամանորյա տոնական միջոցառումների բացման արարողությունը։ Ամանորյա մյուզիքլից հետո տոնածառի լույսերը վառեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ մեկնարկելով ամանորյա հրաշք միջոցառումները։ Տոնածառը վառելուն հետևեց հրաշք համերգը՝ Սոֆի Մխեյանի, Սրբուկի ու Էրիկ Կարապետյանի մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընտանիքով։
Հրաշք տոնածառն ուղղակի փայլում էր, հրապարակի իսկական զարդն էր։ Լույսերը վառվռուն ու շողշողուն խաղալիքներն անկրկնելի տեսք են հաղորդել ձմեռային գեղեցկուհուն։ Ամանորյա քաղաքի զարդարանքը նույնպես հիասքանչ է՝ լույսերով ու ջերմ էմոցիաներով լի։
Հրապարակում տեղի ունեցած համերգը դիսկոտեկի էր վերածվել, բոլորը պարում և ուրախանում էին։ Հաճելի է նման պատկեր տեսնելը, հատկապես, երբ այդ ամենն ամանորյա շունչ է կրում։
Հիանալի է, որ այս տոնական օրը Նիկոլ Փաշինյանն անցկացնում է ժողովրդի կողքին՝ իր ընտանիքով ամանորյա հրաշքները կիսելով նրանց հետ։ Թող այս հրաշք օրով մեկնարկի ամանորյա հրաշքը։