Հայտնի գեղեցկուհի Իրինա Շեյքը նոր կերպարով է ներկայացել։ Երկրպագուները հիացած են, ճիշտ է Իրինան միայն ֆոտոսեսիայի համար է նոր կերպարն ընտրել, բայց իրարանցում է առաջացրել նրանց շրջանում: «7 Հոլիվուդ» ամսագրի համար Իրինան ընտրել է շիկահերի կերպարը՝ սև կիսաթափանցիկ փայլերով լի կուստյումով, որն իրոք հիացմունքի է արժանի։
Իրինան այս տարի շատ է փորձարկումներ արել իր սանրվածքի հետ։ Տարեսկզբին նա կտրել է մազեը կառե, իսկ հետո, հոգնելով այդ սանրվածքից, մազափնջերով երկարացրել դրանք։
Այնուամենայնիվ, Իրինան այդքան էլ հետաքրքված չէ արտաքին տեսքով և նորույթներով։ Սովորական կյանքում նա նույնիսկ չի շպարվում։ Հարցազրույցներից մեկում նա նշել է․ «Ես էլ ունեմ մաշկի հետ կապված խնդիրներ և ոչիդեալական սանրվածք։ Երբեմն ես ընդհանրապես մոդելի տեսք չունեմ։ Ես ուղղակի սովորական մարդ եմ»,- նշել է Շեյքը՝ ավելացնելով, որ նա էլ ունի կնճիռներ:
Ինչ վերաբերում է նոր կերպարին՝ երկրպագուների կարծիքները կիսվել են․ ոմանց դուր չի եկել նման կտրուկ և համարձակ տեսքը։ Նրանք նշել են, որ Շեյքն այդկերպ կորցրել է իր կանացիությունը։ Սակայն մյուսներին դուր է եկել այս կերպարը նշելով որ այն շատ գրավիչ է: