Երգիչ Կարեն Ասլանյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Իմ եղբայր ու քույր», որն «Անհասցե ծնվածները» սերիալի սաունդթրեքը։ Երաժշտության և խոսքերի հեղինակն Արման Անտոնյանն է, գործիքավորումը՝ Արտ Ավետիսյանի։
Հուզիչ, անկրկնելի տեսահոլովակ է ստացվել, բոլորի աչքերին արցունքներ են, հուզմունքին չափ չկա, փշաքաղվելու աստիճանի է ամեն ինչ։ Տեսարաններն անտարբեր հնարավոր չէ նայել։ Հզոր աշխատանք է, անկրկնելի է պարզապես, անպայման դիտեք հրաշք տեսահոլովակը, որը, վստահ ենք, անտարբեր չի թողնի նաև ձեզ։
Երկրպագուները հուզված են․ «Շատ գեղեցիկ երգ էր։ Աստված պահապան բոլոր քույր ու եղբայրներին», «Շատ հավանեցի, կեցցեք։ Լավ աշխատանք, լավ կատարում, լավ ֆիլմ։ Մի քանի ամիսների ընթացքում գրավեցիք բոլորիս սրտերը»,
«Ահավոր հուզվեցի, ամբողջ մարմինս փշաքաղվեց, 4 րոպեում այսքան հուզմունք», «Քույրերից ու եղբայրներից բացի թանկ բան չկա այս կյանքում»,
«Գեղեցիկ ձայնային համադրություն ու կատարում, ստացված երգ և տեսահոլովակ, շնորհավոր»,- գրում են նրանք։