« Կարոտ, Բեկոր ու Դուշման Վարդան․․․ դո՛ւք եք տերը Հայոց հողի»․ հայրենասիրական երգ՝ Աղասի Իսպիրյանից

Հայտնի երգիչ Աղասի Իսպիրյանը հայրենասիրական նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Տարոն որդիս»։ Խոսքերի հեղինակը Հակոբ Ալիխանյանն է, երաժշտության հեղինակը՝ Աղասի Իսպիրյանը, գործիքավորումը՝ Ռոլանդ Ուսոյանի։ Տեսահոլովակում իրենց անզուգական պարն են ցուցադրել «Սասնա Ծռեր» երգի-պարի համույթի հրաշք ներկայացուցիչները։

Հիանալի տեսահոլովակում Աղասին զետեղել է իր՝ մանուկ հասակում արված տեսանյութերը, որտեղ նա զինվորների համար հայրենասիրական երգեր է երգում։ Անչափ հուզիչ ու հպարտությամբ լի է այդ պահը։ Հետո Աղասին որդուն՝ Տարոնին, լուսանկարներ է ցույց տալիս ծառայության տարիներից ու պատմում հերոսների մասին։

Հայրենասիրական ոգով լեցուն Աղասին երգում է․ «Կյանքում եղա հավատարիմ իմ հողին, ամեն մի հայ գիտե իմ ասած ուղին։  Կարոտ, Բեկոր ու Դուշման Վարդան․․․ դուք եք տերը Հայոց հողի ու ձեր տան։ Արյան գնով կերտեցիք Նոր Հայաստան։ Ես կերգեմ սխրանքը ձեր հավիտյան»։

Այս բառերն այնքան հզոր են, որ գերում են ու ակամայից անմահացնում այս հրաշք կատարումը՝ Աղասիի կողմից։

Рейтинг
( 3 оценки, среднее 4.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: