ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի Բիչ քաղաքն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը՝ ավելի հստակ ասելով քաղաքապետի և քաղաքի անունից ներկայացրած «Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչման միջոցով հիշատակի տուրք մատուցելու մասին» օրինագիծը։ Օրինագիծը Հանձնաժողովին ներկայացրել է քաղաքային խորհրդի անդամ, ծագումով հայ Մարկ Սամուելյանը։ Նա գոհունակություն է հայտնել ԱՄՆ-ի Կոնգրեսին և Մայամի Բիչի Հանձնաժողովին՝ Հայոց Ցեղասպանությունն ընդունելու համար։
Իրապես ցնցող լուր է․ կարծես ողջ աշխարհն ապրում է հայերով և Ցեղասպանությունն ընդունելու մտադրությամբ։ Ուրախալի է՝ այս կարևոր գործում նման նշանակալի երկրների աջակցությունն ունենք։
Հուսանք՝ Մայամի Բիչի օրինակին կհետևեն ԱՄՆ-ի մյուս քաղաքներն ու, ի վերջո, Դոնալդ Թրամփը։ Իրադարձությունների նման զրագացումը հրաշք կարելի է անվանել ու առավել ուրախալի է գիտակցել, որ սա իրականություն է։
Նշենք՝ Մայամի Բիչ քաղաքը գտնվում է Ֆլորիդա նահանգի հյուսիսում՝ կղզու վրա։ Այն Մայամի քաղաքից բաժանում է Բիսքեյն ծովածոցը։