Հումորիստ Եվգենի Պետրոսյանի շրջապատը շարունակում է անդրադառնալ նրա անձնական կյանքին։ Նրա ծանոթներից մեկը հայտնել է Պետրոսյանի՝ շուտով հայր դառնալու լուրը։ Դեկտեմբերի սկզբին Եվգենին գաղտնի ամուսնացել է 30-ամյա Տատյանա Բրուխունովայի հետ։
Որպես ապացույց՝ կինը համացանցում լուսանկարներ է տեղադրել, որտեղ երևում է գեղեցիկ մատանին, որը, ըստ որոշ տեղեկությունների, արժե 250 հազար ռուբլի։
Զույգի շրջապատում խոսում են, որ Տատյանան շուտով կմայրանա։ Կարծես ի ապացույց կինն ինստագրամյան իր էջով սկսել է հետեվել մայրիկների համար նախատեսված էջերին, ինչպես նաև հայտնի ծննդատան էջին, որտեղ ծնվել են շատ հայտնիների երեխաներ։
Պետրոսյանի շրջապատից գրող-երգիծաբան Գեորգի Տերիկովը պնդում է, որ Պետրոսյանն անձամբ է իրեն ասել, որ ամուսնացել է․ «Ծանոթներիցս մեկն էր ասել, զանգեցի Ժենյային՝ շնորհավորելու։ Հարցրեցի․ «Իրո՞ք ամուսնացել ես» Նա ծիծաղեց ու ասաց․ «Բա ի՞նչ ես կարծում։ Այո, ամուսնացել եմ»։ Տերիկովը նշել է, որ շնորհավորել է Պետրոսյանին՝ նշելով, որ շատ երջանիկ է Տանյայի հետ։ Ժենյան շատ ուրախ է, որ Բրուխունովայի պես կին է հանդիպել։