Այս տեսահոլովակը բոլորին մանկություն կվերադարձնի. տոնական հրաշք` Մըրայա Քերրիից

Ամանորյա հայտնի հիթերը տոնական օրերի անբաժան մասն են: Հայտնի երգչուհի 49-ամյա Մըրայա Քերրին՝ իր «All I Want for Christmas Is You» երգով հայտնի է գրեթե բոլորին։ Այսօր համացանցում է հայտնվել այդ հիթի նոր տեսահոլովակը:

Պրեմիերան կապված է ալբոմի 25-ամյակի հետ, որտեղ առաջին անգամ զետեղվել է երգը: Ի դեպ, մինչ «Billboard Hot 100» այս երգը հասել է միայն այս տարի, այսինքն այն 25 տարի թոփ-ում է եղել, բայց գնահատվել է արժավույնս միայն այս տարի:

Տեսահոլովակի սյուժեի համաձայն՝ փոքրիկ աղջիկը, որը զբոսնում է տոնական զարդարված քաղաքում ծնողների հետ, ինչ-որ ժամանակով կորչում է կախարդական աշխարհում, որը թաքնված է խանութներից մեկի ցուցափեղկում: Այնտեղ նա հանդիպում է ամանորյա պատմության ավանդական հերոսների հետ:

Իսկ այդ հեքիաթային աշխարհն աղջկան տանում է ինքը՝ Մըրայա Քերրին, որն էկրաներին հայտնվում է Սանտա Քլաուսի, տոնական-զինվորական հագուստով, նաև՝ կանացի գեղեցիկ զգեստով:

Բացի այդ, երգչուհին որոշել է վերաթողարկել նաև «Merry Christmas» ալբոմը՝ բացի օրիգինալ երգերից այնտեղ ներառելով նաև ռեմիքսներ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: