Լիլիթ Հովհաննիսյանն իր համարձակ սանրվածքով շփոթեցրել է երկրպագուներին

Հայտնի երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր նոր սանրվածքով շփոթեցրել է երկրպագուներին։ Նա լուսանկարներ է հրապարակել, որոնց վրա չկան իր երկար մազերը։

Փոխարենը դրանք կարճ են՝ բոբ կտրվածքով։

 

Երկրպագուները շատ էին զարմացել՝ տեսնելով Լիլիթին առանց երկար մազերի․ «Կտրե՞լ ես մազերդ։ Շատ է սազում», «Անսովոր է քեզ այսպես տեսնել, սանրվածքդ գեղեցիկ է»։

Մոտ մեկ շաբաթ ինտրիգը պահելուց հետո Լիլիթը բացել է գաղտնիքը։ «Երբ ուզում ես ունենալ ավելի կարճ մազեր, բայց չես ուզում կտրել դրանք․․․ Միայն հրաշագործը կարող է լուծել նման բարդ խնդիրը»,- գրել է գեղեցկուհի-երգչուհին՝ նշելով վարսահարդարին՝ Անի Ավդալյանին։

Երկրպագուները հիացած գրել են․ «Ինչ սանրվածք էլ ընտրես, միևնույնն է հրաշալի ես», «Այդպե էլ գիտեի, որ կեղծամ է», «Այ դու խորամանկ», «Իսկական տիկնիկ»,

«Բայց քեզ երկար ավելի է սազում», «Գեղեցիկ է, բայց ինձ երկար մազերով ավելի է դուր գալիս»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: