«Կլոն» սերիալից հայտնի Ժադին՝ Ջովաննա Անտենելլան, ցուցադրել է իր մարմինը՝ սերիալի նկարահանումից տարիներ անց։ 43-ամյա աստղի երկրպագուները հետևում են նրա կյանքին սոցիալական ցանցերում, թեև նա հաճախ չէ նոր լուսանկարներ հրապարակում:
Օրերս, սակայն, գեղեցկուհի-դերասանուհին բացառություն է արել․ Ջովաննան հրապարակել է կազմվածքը՝ ցնցուղի տակ պարելիս: Ժադիի երկրպագուները հիացած են․ նա այսքան տարվա ընթացքում գրեթե չի փոխվել։
Նրա հարթ որովայնը, ցելյուլիտի և ավելորդ կիլոգրամների բացակայությունը հիացրել են երկրպագուներին: Չմոռանանք, որ մի քանի տարի առաջ երկրպագուները հիասթափված էին, որ Ջովաննան ընդհանրապես դադարել է հետևել իրեն և գիրացել է, ինչի պատճառը, ըստ տված հարցազրույցների, եղել են երեք հղիությունները։
Հիմա, սակայն, նրա տեսքը հիասքանչ է՝ 168 սմ հասակով նա կշռում է 52 կգ։ Չմոռանանք՝ Անտոնելլան երեք երեխաների մայր է:
«Կլոն» սերիալի` էկրան բարձրանալուց հետո անցել է շատ տարի, բայց Ժադիին մարմնավորած Ջովաննա Անտոննելան շարունակում է սիրված մնալ երկրպագուների կողմից։