Սիրված երգիչ Համ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Իմ ամեն ինչ»։ Երաժշտության հեղինակը Գուրո Գասպարյանն է, խոսքերինըէ Նարկե Ստամբոլցյանը, գործիքավորումը՝ Գուրո Գասպարյանի։ Հիանալի ստեղծագործությունը ներծծված է սիրով։ Ամեն նոտայում սեր կա, ամեն հայացքում զգացմունք։
Երկրպագուներին իրապես խանփացրել է նորահայտ տաղանդի տեսահոլովակը։ Նրանք անվերջ շնորհակալական և հիացմունքի խոսքեր են հղել երգչին․ «Շատ գեղեցիկ տեսահոլովակ է ստացվել, շնորհավոոոոր», «Համ ջան, դու նորություն ես մեզ համար, ինչպես նաև քո երգն։ Շարունակիր այսպես»,
«Շնորհավորոմ եմ, երգի բառերը խենթացնում են մարդկանց, որոնք սիրում են կամ սիրահարված են», «Գեղեցիկ աշխատանք է, ձայնդ անսպառ, Համ ջան», «Գեղեցիկ կատարում է, հետաքրքիր գունային հոլովակ, շնորհավոր երգչին և բոլոր նրանց, ովքեր մասնակից են եղել հրաշքի արարման աշխատանքին»,
«Շնորհավորում եմ ․հաջողված ու շատ գեղեցիկ աշխատանքի համար՝ ցանկանալով նորանոր ձեռքբերումներ և հաջողված ելույթներ մեծ բեմերում», «Հիանում եմ քո ձայնով, Աստծո պարգև է»։