Երբ տնային տնտեսուհի Վերոնիկան, որը բնակվում է Միչիգանում, մանկական խաղալիքներով առաջին փաթեթն է ստացելԱմազոնից, չի զարմացել։ ԲժՆա մտածել է, որ բարեկամներից ինչ-որ մեկը Սուրբ Ծնունդին ընդառաջ նվեր է ուղարկել երեխաների համար, քանի որ չեն կարողացել ինքնուրույն գալ:
Բայց երբ առաքել են երկրորդ, երրորդ և ավելի տուփեր, մայրիկն արդեն մտահոգվել է: Բայց մինչ նա ցանկանում էր անհանգստանալ, երեխաները իրենք պատմեցին, թե ինչ է պատահել: Մինչ մայրը նայում էր տուփի պարունակությունը և զարմանում էր՝ ինչքան շատ բան է պատվիրել նրա դուստրը Արիսը ներս վազեց սենյակ և եղբորը՝ Քեմերոնին, ասաց․ «Նայիր՝ եկել են այն փաթեթները, որ մենք Ալեքսային ենք պատվիրել»: Նրանց պլանը շատ հասարակ էր: Պարզվել է՝ երեխաներն իրենց խելացի ռոբոտ-օգնական Ալեքսային են դիմել, որը կարողացել հեռակա գնումներ կատարել իսկ այդ հեռակա օգնական Ալեքսային կցված է եղել նրանց մայրիկի բանկային քարտը:
Բայց այն, որ այդ ապրանքի ընտրությունը կատարում է ոչ թե քարտապանը, այլ նրա երեխաները, ռոբոտ Ալեկսային չի հետաքրքրել: Չորս ամյա և վեց ամյա երեխաները մոտ 700 ԱՄՆ դոլլարի գնումներ են կատարել, սակայն Վերոնիկան կարողացել է զանգահարել և չեղարկել որոշ պատվերներ, այնպես որ ծախսի ընդհանուր գումարը կազմել է 500 դոլլար: Եվ նա որպես բոնուս մեծ տուփով էլեմենտ է ստացել: Բացի այդ սա ապացուցում է՝ երեխաների ունակությունները ժամանակակից տեխնոլոգիաների դարում անսպառ են: