Վրաստանը, փաստորեն, պետական պարտք ունի Հայաստանի առաջ։ Զավեշտալի է, բայց իրականությունն այսպիսին է։ Վրացական ԶԼՄ-ները գրում են՝ երկիրը 5,4 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ամենաշատը Վրաստանը պարտք է միջազգային բանկերին։ Հարևան երկիրը պարտ է նաև մի շարք առաջատար երկրներին՝ Գերմանիային, Ֆրանսիային, Ճապոնիային, Ռուսաստանին։
Զարմանալի է, սակայն, որ վրացիք պարտ են նաև Հայաստանին՝ 22,384 միլիոն լարի, ինչը կազմում է 7,7 միլիոն ԱՄն դոլար: Զավեշտալի է՝ տնտեսապեսմեզնից զարգացած Վրաստանին մենք ենք պարտքով փող տվել, բայց փաստը մնում է փաստ։ Հետաքրքիր է՝ երբ ու ինչի համար է դա արվել։
Ցավոք՝ մեզ հուզող հարցերի պատասխանները դժվար թե ստանանք, բայց կարևորը գրված է պարտքի մասին, ինչն ամկասկած իրականություն է։ Նման հեղիանկավոր պարբերականները դժվար թե ներքին աղբյուրներ չունենան, որտեղից էլ քաղել են այս տեղեկությունը՝ համոզված լինելով, որ իրականություն է։