Ձերբակալվել է «Հանրապետական ծննդատան» տնօրենը․ մանրամասներ

Այսօր ձերբակալվել են երեխաներին ապօրինի որդեգրման սրիկայական գործով կասկածվող «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը և «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը։

 

Խայտառակ սրիկայությունը նոյեմբերին է բացահայտվել։ Ստահակներն ավելի քան 30 երեխա են ապօրինի որդեգրման տվել Իտալիա։ Հրաշք փոքրիկներին «գողացել են» ծննդատնից և մանկատնից։ 2016-2018 թվականներին այն կանայք, որոնք դիմում էին աբորտի համար, ստիպողաբար երեխա էին ունենում և հրաժարվում նրանցից, ինչից հետո երեխաները, մանկատան միջոցով, ապօրինի որդեգրման էին տրվում Իտալիա։

Այս ստոր ստահակները թույլ չէին տալիս, որ երեխաներին ՀՀ քաղաքացիները որդեգրեն և փոքրիկները հայրենիքում մնան։

Սարսափելի է գիտակցել՝ այս դեպքերը մեր երկրում են տեղի ունեցել։ Մեր կողքին են նման մարդիկ, ովքեր դեմ են անմեղ երեխաներին։ Ահավոր է՝ բիզնեսն արվում է անմեղ երեխաներով, որոնց կյանքը նոր է սկսվում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: