Հեռուստաշոուների աստղ Քրիս Ջեններն անսպասելի նվեր կմատուցի իր 85-ամյա մորտ։ Շոուի ընթացքում Քրիսը կիսվել է, թե ինչ է նվիրելու 85-ամյա մորը՝ Մերի Ջո Քեմբելին, Սուրբ Ծննդյան կապակցությամբ։ Եվ այդ նվերը տարօրինակ է կողքից դիտելիս։ Դուստրը որոշել է մորը կոսմետիկ միջամտության՝ բոտոքսի հավաստագիր նվիրել՝ դեմքի խնամքի համար։
«Իսկ ո՞վ չի սիրում բոտոքս։ Ինձ համար դա հիանալի փորձ է։ Եթե լուրջ մոտենալ գործին և անել այդ ամենը բժիշկի խիստ հսկողության ներքո, ապա ամենը հիասքանչ կլինի։ Արդեն երկար ժամանակ է, ինչ կիրառվում եմ բոտոքսը»,- խոստովանել է 64-ամյա Ջենները:
Քրիսն ավելացրել է, որ հույս ունի՝ նույն կերպ առողջ և ակտիվ կլինի այդ տարիքում, ինչպես մայրն է:
«Նա ուրախության կծիկ է։ Ես անպայման նրան բոտոքսի հավաստագիր կնվիրեմ, հաստատ որոշված է»,- նշել է Քարդաշյանների մայրը:
Երկրպագուները, սակայն, չեն գնահատել Մերի Ջո Քեմբելին բոտոքս նվիրելու գաղափարը․ «Եթե ինձ բոտոքս նվիրեին, ես կվիրավորվեի։ Չնայած, գուցե Քրիսի աշխարհում դա նորմալ է»,- գրում են նրանք։
Նշենք՝ Մերի Ջոն կոսմետիկ պրոցեդուրաների մեծ սիրահար է։ Նա իր տարիքում երիտասարդ տեսք ունի ու սիրում փորձել թոռնուհիների առաջարկած նորանոր մեթոդները։