Հայտնի դերասանուհի Քրիսթեն Սթյուարթը ճանաչվել է տասնամյակի լավագույն դերասանուհի։
««Հոլիվուդյան քննադատների ասոցիացիան» հպարտությամբ հայտարարում է, որ Քրիսթեն Սթյուարթը կարժանանա «Տասնամյակի լավագույն դերասանուհի» մրցանականին։ Պաշտոնական արարողությունը կկայանա 2020-ի հունվարի 9-ին։ Սթյուարթի տպավորիչ ֆիլմոգրաֆիան ներառում է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Սիբերգ»-ը, «Անձնական գնորդ»-ը, «Զիլս-Մարիա»-ն, «Ռանեվեյս»-ը և «Չարլիի հրեշտակները» ֆիլմերում»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ։
Զարմանալի է՝ Սթյուարթի հայտնի աշխատանքների շարքում ներառված չէ «Մթնշաղ»-ը, քանզի մինչ օրս Քրիսթենը շատերի համար ասոցացվում է Բելլա Սվոնի հետ։
Թեպետ դերասանուհին շարունակում է ապացուցել, որ շուտվանից այլևս ներքուստ Բելլան չէ՝ հմայիչ ու մի փոքր տարօրինակ աղջնակը, հայտնվելով էկրաններին այլ նախագծերում և լուրջ ֆիլմերում, երկրպագուներից շատերի համար նա մնում է Բելլան ու նրանց զարմացնում է, որ մրցանակն իրեն են շնորհել։