Այս հրաշք գեղեցկությունը հիանալի ընտրություն է Նոր Տարվա ոճային սեղանի համար։ Պատրաստելիս այն ստացվում է համեղ և սննդարար:
Անհրաժեշտ է
Հավի ֆիլե՝ 500 գ
Պանիր դեղին պինդ՝ 200-250 գ
Արքայախնձոր՝ 1 տուփ
Եգիպտացորեն՝ 1 տուփ
Ձու՝ 4 հատ
Մայոնեզ կամ թթվասեր՝ 3-4 ճ/գ
Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հավը փայլաթիթեղով փակել՝ համեմելով աղ ու սև բիբարով, և դնել ջեռոցի մեջ: Հավն ու արքայախնձորը կտրատել: 100 գ պանիրը քերել մանր քերիչով, մնացածը՝ խոշոր քերիչով՝ ավելացնելով քերած 1 ձու: Միավորել բաղադրիչները, բացի մանր քերած պանրից՝ ավելացնելով մայոնեզ: Մատուցամանում, բահիկի օգնությամբ, ձևավորել պանրի կտորի տեսք:
Այն պատել մանր քերած պանրով՝ բոլոր կողմերից: Խաշած ձուն տակից կտրել, որպեսզի հավասարակշիռ տեսք ունենա, ձևավորել աչքեր և քիթ՝ հատիկավոր պղպեղից, ինչպես նաև ականջներ ու պոչ՝ պանրի կտորներից: Մկները դնել աղցանի վրա, զարդարել պանրի կտորներով և սամիթով: Աղցանը, վստահաբար, դուր կգա երեխաներին։ Եվ կվերանա անվերջ խնդիրը, որ երեխան չի ուտում։ Հիանալի մկները հաստատ ախորժելի կլինեն։