Շաբաթ օրը դերասանուհի Արփի Գաբրիելյանը և երգիչ Միհրան Ծառուկյանն իրար հավերժ սիրո երդում տվեցին։ Նրանց անսպասելի նշանադրությանը հաջորդեց նույնքան անսպասելի հարսանիքը։ Երկու իրադարձություններն էլ անակնկալ էին ինչպես լրագրողների, այնպես էլ հանրության համար։
Նրանց հրաշք պսակադրությունից հետո, որը կայացել էր Էջմիածնի Շողակաթ եկեղեցում, զույգն ընկերների հետ խնջույք էին կազմակերպել, որից անմիջապես հետո զույգը մեղրամսի է մեկնել աշխարհի ամենառոմանտիկ անկյուններից մեկը՝ Մալդիվյան կղզիներ։
Երջանիկ նորապսակ զույգը ինստագրամյան էջերում փոքրիկ տեսահոլովակներ է հրապարակել՝ ռոմանտիկ հանգստից։ Այս ցուրտ օրերին նրանք արևի տակ ջերմ հանգիստն են վայելում՝ կոկտեյլներով ու ռոմանտիկ տեսարաններով։
Արփին տեսահոլովակ է հրապարակել իր սթորիների բաժնում և մակագրել է այն «Դրախտ»։ Իրապես, դրախտ է Մալդիվյան կղզիներում հանգիստը, այն էլ մեղրամիսը։ Հավերժ սեր ու մեղրամսի քաղցրությամբ դրախտային համատեղ կյանք ենք մաղթում Արփիին և Միհրանին։