Այսօր հայտնի է դարձել՝ մահացել է Սերժ Ջիլավյանը: Ժամանակին միլիարդատեր ու Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Ջիլավյանը որոշել է մահը դիմավորել հայրենիքում՝ Ստեփանավանի Ագարակ գյուղում՝ միայնակ ու հաշմանդամի սայլակն գամված։ Ժամանակին ճոխ կյանքին սովոր միլիարդատերը վերջին տարներին ապրել է 30 հազար ռուբլի հաշմանդամության թոշակով։ Ինչպես է Ջիլավյանը կարողացել կազմակերպել կենցաղը, հայտնի չէ։
Հիշեցնենք՝ Ջիլավյանը Հայկական միջազգային ակադեմիայի նախագահն է եղել անցյալում։ Նա այնպիսի հմուտ ձեռնարկատեր էր, որ 90-ականներին նրան համեմատում էին Օստապ Բենդերի հետ։ Նա իր «տաղանդների» շնորհիվ մի քանի անգամ հայտնվել է Անգլիայի և Ռուսաստանի բանտերում՝ մեղադրվելով փողերի լվացմն և զենքն ապօրինի պահելու համար։
Իրապես, կյանքը տարօրինակ բան է․ մի պահ մարդն ունի ամեն ինչ, մի պահ էլ սպասում է կյանքի ավարտին միայնակ՝ աշխարհից կտրված։ Հոգու հանգստություն Հայկական Բենդերին։