«Նապոլեոնն» այս բաղադրատոմսով արագ է պատրաստվում․ ընդամենը 30-40 րոպեում, սակայն անհնար է բառերով փոխանցել հիասքանչ համը: «Նապոլեոն» տորթի սիրահարները հիացած կլինեն: Նուրբ, հյութեղ խմորի շերտերը պատրաստվում են մինիմալ քանակությամբ բաղադրիչներից, բայց տորթը շատ համեղ է ստացվում, նաև արագ է պատրաստվում:
Անհրաժեշտ է
Շերտավոր խմոր՝ 450 գ
Սերուցք 33 %-ոց՝ 400 մլ
Խտացրած կաթ՝ 200 գ
Պատրաստման եղանակը
Խմորը պետք չգրտնակել, այլ միայն կտրատել երկար շերտերի՝ 1-1,5 սմ լայնությամբ։ Թխել 200 աստիճանի ներքո՝ 12-15 րոպե: Սերուցքը հարել ու բարակ շիթով մեջը ներմուծել խտացրած կաթը: Կաղապարի մեջ թուղթ փռել ու քսել կրեմով, մեջը դնել սառը ձողիկները, վրայից նորից կրեմ քսել, ապա նորից ձողիկներ և կրկին կրեմ:
Թողնել 3 ճ/գ կրեմ և 2-3 ձողիկ՝ զարդարելու համար: Տորթը դնել սառնարան՝ 12 ժամով։ Տորթը հանել կաղապարից, դնել մատուցամանի մեջ և կրեմով պատել տորթը, վրան քսել փշրանքները՝ թողած ձողիկներից ստացված: Որպեսզի տորթը հեշտ կտրատվի, այն պետք է մի փոքր սառեցնել ու կտրատել հացի համար նախատեսված ատամնավոր դանակով։