Տեղ է գտել «Իմ քայլը» հիմնադրամի գալա-ընթրիքը, որն իր ներկայությամբ պատվել է հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։ Հրաշալի կերպով կազմակերպված ճոխ ու շքեղ ընթրիքի պատվավոր հյուրերն էին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ջութկահար Մաքսիմ Վենգերովը, դիրիժորնր Էդուարդ Թոփչյանն ու Սերգեյ Սմբատյանը։
Ջերմ, հիասքանչ մթնոլորտում տեղի ունեցած միջոցառմանն աճուրդի էին հանվել մի շարք իրեր․ Շառլ Ազնավուրի երգերի հավաքածուն՝ Նիկոլյա Ազնավուրի ստորագրությամբ, «Կոմիտաս վարդապետ» կտավը, կիթառահար Ալ Դի Մեոլայի ստորագրությամբ կիթառը և այլն։
Ընդհանուր առմամբ հավաքվել է 700 միլիոն ՀՀ դրամ, որն էլ բարերար Քրիստին Սիմոնը խոստացավ կրկնապատկել։ Հիասքանչ է պարզապես։ Ստացվում է, որ հիմնադրամին կհնագանակվի շուրջ 1,5 միլիարդ ՀՀ դրամ։ Պատկերացնել կարելի է՝ որքան օգնություն ու ջերմություն կարելի է սփռել այս գումարի շնորհիվ։
Հուսանք՝ այս գումարը կփրկի կյանքեր, լույս ու ջերմություն կսփռի նրանց ընտանիքներում՝ հնարավորություն տալով վայելել արևի շողերը, զբոսնել ու կյանքը լեցուն զգալ։ Հիրավի, նման միջոցառումները բարություն են սփռում, թող շատանան ու ակտիվանան դրանք Նոր Հայաստանում։