Ամուսնացել է երգչուհի Լիլուն․ հարսանեկան լուսանկարներ ու մանրամասներ

ԱՄՆ-ում` Լոս Անջելեսում երեկ կայացել է հայ երգչուհի Լիլիթ Ղուկասյանի՝ Լիլուի հարսանիքը։ Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին հավերժ սիրո երդում է տվել ընտրյալին՝ Արկադի Վարդանյանին։ Այդ հրաշք, անկրկնելի օրը նա չի թաքցրել երկրպագուներից, ինչպես շատերն են անում։

Լիլուն ինստագրամյան իր էջով ուղիղ միացում է կազմակերպել եկեղեցուց, ապա նաև լուսանկարներ հրապարակել։ Հավերժ սեր մաղթենք հիասքանչ զույգին։

 

Լիլուն ճերմակ զգեստ է կրել՝ երկար, ծավալուն, փոռիկավոր՝ փետուրներով հարդարված։ Հարթ փռած մազերի վրա Լիլիթը թագ էր կրում և երկար ծավալուն քող։

Հրաշք հարսիկի կերպարը շատ համահունչ է երգչուհու հետ։ Զարմանալին, ի դեպ, այն է, որ Արկադին մինչ բուն արարողությունը, չէր տեսել Լիլուի զգեստը։

Գեղեցկուհին երկար է նախապատրաստվել հարսանիքին՝ մանրամասն ծանոթանակով ու ընտրելով ամեն մանրուք։

Վերջերս տված հարցազրույցներից մեկում երգչուհին նշել է, որ որդին՝ Ռոբերտը, հիանալի հարաբերություններ ունի Արկադիի հետ, կարծես հայր ու որդի լինեն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: