Գագիկ Սուրենյանը բացահայտել է տաք ձմեռվա գաղտնիքը

ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը բացահայտել է տաք ձմեռվա գաղտնիքը։ Նա քարտեզ է հրապարակել, որի վրա ցուցադրված է ամսի 14-ից 22-ի ջերմաստիճանային շեղումը նորմայից։ Ու դա տարածվել է ամբողջ Եվրոպայով, Փոքր Ասիայով, Մերձարևելքով, Կովկասով և Հայաստանով։ Եվ այս բոլոր տարածքներում կլիմային համահունչ նորման գերազանցվում է 5-ից 7 աստիճանով, որոշ տեղերում անգամ 8-ից 10 աստիճանով։

Սուրենյանը բացահայտել է այս ամենի պատճառը, որը չափազանց հետաքրքիր է։ Պարզվում է՝ Ատլանտյան օվկիանոսի ջրերում անհայտացել է Բենգելյան սառն օվկիանոսային հոսանքը և այդ պատճառով էլ տաք է օվկիանոսի ողջ երկայնքով 8-ից 10 աստիճան։ Ահա այս երևույթի պատճառով էլ վերոնշյալ տարածքներում, ինչպես նաև Հայաստանում, տաք է։

Ինչ խոսք, հիասքանչ է, որ տաք է, բայց միևնույն ժամանակ, մոլորակի համար դա այդքան էլ լավ չէ։

Համաշխարհային կլիմայական տաքացումը վտանգներ է պարունակում, բայց գիտնականներն աշխատում են այդ վտանգները վերացնելու ուղղությամբ։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: