Ապշեցուցիչ գեղեցկություն․ հայտնի է «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթի հաղթողը

Լոնդոնում կայացել է «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթը, որի հաղթող է դարձել Ճամայկան ներկայացնող 23-ամյա Թոնի Էն Սինգհը։ Թոնի Էնն ավարտել է Ֆլորիդայի համալսարանը, ունի գիտական կոչում հետազոտությունների և հոգեբանության ոլորտում։ Նա ձգտում է բժիշկ դառնալ։ Ազատ ժամանակ զբաղվում է կամավորությամբ և երգով։ Նա երգել է նաև մրցույթի ընթացքում։

«Ինձ համար սա մեծ պատիվ է։ Շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Բայց ամենաշատը մտածում եմ աշխատանքի մասին, որը պետք է անեմ։ Հիմա ունեմ հարթակ ու հնարավորություններ այդ ամենի համար։ Հիացած եմ»,- նշել է Թոնի Էննը։

Թոնի-Էննը դարձել է Ճամայկայի չորրորդ ներկայացուցիչը, որը կարողացել է հաղթել «Միսս Աշխարհ» մրցույթում՝ դրա անցկացման ողջ ընթացքում։ Այս տարի մրցույթին մասնակցել է 140 աղջիկ՝ աշխարհի տարբեր ծայրերից։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ֆրանսիան ներկայացնող Օֆելի Մեզինոն՝ արժանանալով վիցե-միսսի թագին, իսկ երրորդ տեղը բաժին է հասել Հնդկաստանի ներկայացուցիչ Սուման Ռատանսինգհ Ռաոյին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: