«Տոնա արա, Նոր Տարի»․ Գրիգը հումորային տեսահոլովակ է ներկայացրել․ բաց չթողնեք

Հումորիստ Գրիգը ներկայացրել է իր նոր հումորային տեսահոլովակը՝ «Տոնա արա, Նոր Տարի»՝ ծաղրելով ամանորն ուտելու տոնի վերածած հայերին։ Խոսքերի հեղինակը Գրիգ Գևորգյանը, Վան Գրիգորյանը և Արմեն Սարգսյանն են, միքսը՝ Մարտին Միրզոյանի։

Ողջ տեսահոլովակի ընթացքում Գրիգը պատմում է հայ ընտանիքների կենցաղը՝ ինչպես են նրանք զրկում իրենց ողջ տարի՝ տոնական սեղանը շքեղացնելու համար։ Տեսահոլովակում բոլորը միայն ուտում են՝ տգեղ ու ագահ, բայց կարևորը՝ շատ։

Երկրպագուները հավանել են տեսահոլովակը․ «Այս Ամանորի լավ նվեր, թույն էր ստացվել», «Ապրես, լավ ա ստացվել, Գրիգը բդա լավն ա գնում», «Ուղղակի հիասքանչ երգ, Գրիգ ջան, ապրես շատ», «Վայ Գրիգ-Գրիգ, մեռա խնդալուց», «Բոմբա արա, գժությունա արա, լավնա շատ, Գրիգ ջան»,

«Շատ լավնա, միանգամից Նոր Տարվա տրամադրությունս բարձրացավ», «Շատ լավն էր, էնքան եմ լսել, ապրեք շատ», «Բրավո, հիանալի թիմային աշխատանք, չսիրելն անհնարա, ապրեք, ուրախացա շատ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: