Սուրբ Ծնունդին՝ հրաշք տոնին ընդառաջ 39-ամյա Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր Skims բրենդի տնային հագուստի առաջին հավաքածուն։ Հանգիստ, նուրբ տոների հագուստը բնական հումքից է, բավականաչափ բարակ և կարող է ընդգծել կանացի կազմվածքի բոլոր առավելությունները։ Շեշտը դրված է փափուկ, տնական գույների և ազատության վրա։
Նրանք, ովքեր մրսկան են և սիրում են ավելի տաք տարբերակներ, կան նաև ավելի հաստ օրինակներ՝ ազատ, լայն տաբատներ, շապիկներ և կարդիգաններ։
Գլխավոր առանձնահատկությունն այն է, որ Քիմի հագուստն առկա է ինչպես շատ փոքր, այնպես էլ շատ մեծ չափսերի։
Քիմը կատարում է բոլոր կանանց երազանքը՝ նիհար ու գրավիչ լինել՝ հնարավորություն տալով ընտրել իրենց հարմար չափսի հագուստ։
Այս աշունը հաջող է եղել Քիմի համար ստեղծագործական տեսանկյունից։ Սեպտեմբերին Քիմը ներկայացրել է իր ներքնազգեստի հավաքածուն։ Կազմվածքը շտկող հագուստն առկա է XXS-ից 5XL չափսերի համար։ Միջին գինը կազմում է 68 ԱՄՆ դոլար։