Հրաշք երգչուհի Էմմին ցուցադրել է իր ամանորյա հրաշք տոնածառը։ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհին մեծ սիրով է մոտեցել տոներին։ Իր երկու երեխաներն անհամբերությամբ են սպասել դրանք և նա, ամուսնու հետ, որոշել է երջանկացնել երեխաներին՝ հեքիաթային տոն պարգևելով։ Առհասարակ ամերիկյան տոներն իրական հրաշք են Էմմիի համար։
Նա անընդհատ նոր լուսանկարներ է հրապարակում՝ զբոսանքից։ Հիանալի զարդարված լուսավոր փողոցներում նա երեխաների հետ վայելում է մոտեցող տոների հեքիաթը։ Զարդարված փողոցները կարծես Լապլանդիա լինեն՝ ջերմ ու արևոտ։ Էմմին իրեն շատ ներդաշնակ է զգում այդ ռոմանտիկ միջավայրում։
«Լույսերը վառվեցին, երգերը հնչեցին, և դու ասացիր … եղիր միշտ իմ կողքին»,- մակագրել է նա իր լուսանկարը։ Նա անընդհատ թարմացնում է էջը՝ խենթացնող լուսանկարներ հրապարակելով՝ մեկը մյուսից ջերմ, երջանկություն ու սեր արտացոլող, պայծառ ու արևաշող։
Տոների մոտենալու հետ Էմմին ավելի ու ավելի բարձր տրամադրությամբ է նախապատրաստվում ամանորյա հրաշքին։