Պատրաստեք «Բանոֆի փայ»-ն ընդամենը 30 րոպեում․ անպայման պատրաստեք

«Բանոֆի փայ»-ը դրախտային վայելք աղանդեր է։ Բուրավետ բանանները՝ եփած խտացրած կաթով և հարած սերուցքով, անմահական է։ Դասական տարբերակում հիմքն առանձին թխվում է, իսկ խտացրած կաթը նախ եփվում է 3 ժամ, ապա մի կողմ դրվում 3 ամսով՝ թեթև շաքարակալելու համար։ Սա հեշտացված տարբերակն է, որը կգերի բոլորին։

Անհրաժեշտ է

Թխվածքաբլիթ՝ 200 գ

Սերուցքային կարագ՝ 100 գ

Եփած խտացրած կաթ՝ 250-300 գ

Բանաններ՝ 3-4 հատ

Սերուցք 33%՝ 300-400 մլ

Վանիլին՝ 10 գ

Շոկոլադ՝ 10 գ

Պատրաստման եղանակը

Թխվածքաբլիթները մանրացնել բլենդերով կամ գրտնակով՝ ավելացնելով հալեցրած կարագը՝ սենյակային ջերմաստիճանի հասցրած։ Թխվածքաբլիթը տեղափոխել կաղապարի մեջ՝ տափակեցնելով հատակն ու կողքերը։ Դնել սառնարանը 15-20 րոպեով։ Հարել սերուցքը հարիչով՝ սկսելով դանդաղ և ավելացնելով արագությունը։ Ավելացնել վանիլինը։

Թխվածքաբլիթի հիմքի վրա եփած խտացրած կաթ քսել, վրայից շարել կտրատած բանանները, վրան էլ հարած սերուցքը։ Հանել հավաքովի կաղապարից և զարդարել քերած շոկոլադով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: