Այսօր կայացել է հայկական շոու-բիզնեսի ամենասպասված հարսանիքներից մեկը։ Երգիչ Միհրան Ծառուկյանը և դերասանուհի Արփի Գաբրիելյանն իրար հավերժ սիրո երդում տվեցին։ Հարսանեկան արարողության հյուրերը մի քանի լուսանկարն են հրապարակել։ Այլ մանրամասներ, սակայն, դեռ չկան։
Թեև զույգը նշանադրվել էր մի քանի օր առաջ՝ Միհրանի մենահամերգին, սակայն հարսանիքին երկար չսպասեցին ու ամեն ինչ գաղտնի կազմակերպեցին։
Հրաշք դերասանուհին ու երգիչը միասին են արդեն մի քանի տարի, բայց պաշտոնապես իրենց հարաբերությունների մասին հայտարարեցին հենց բեմում՝ նշանադրության օրը։
Հարսանիքը թեև անակնկալ չէր Արփիի համար, բայց կազմակերպվել է նեղ շրջանակներում՝ առանց շատ հյուրերի։
Հարսանիքին Արփին շքեղ ճերմակ զգեստ է կրում՝ երկար քողով ու փռած մազերով։ Նրանց ռոմանտիկ լուսանկարները սեր են արտացոլում, ջերմությամբ պատում նայելիս։
Նրանք սիրո կծիկ են՝ տաղանդավոր ու անչափ գեղեցիկ։
Հավերժ սեր ու անմոռանալի տարիներ մաղթենք գեղեցիկ զույգին։